• 10/09/2022

Իզյումի հարավում ռազմաճակատը կայունացել է, ռուսական բանակը հետ է մղում հարձակումները. Իգոր Ստրելկով

Իզյումի հարավում ռազմաճակատը կայունացել է, ռուսական բանակը հետ է մղում հարձակումները. Իգոր Ստրելկով

Դոնբասի բանակի առաջին հրամանատար Իգոր Ստրելկովի տեղեկացմամբ, Իզյումի հարավում ռազմաճակատը կայունացել է, ռուսական բանակը հետ է մղում ուկրաինական ուժերի հարձակումները:

Ստրելկովի փոխանցմամբ. «Սուլիգովկա գյուղի տարածքից պնդում են, որ Ուկրաինայի զինված ուժերի երկու անընդմեջ հարձակումները այս և հարևան Բրաժկովկա բնակավայրերի ուղղությամբ հաջողությամբ հետ է մղված: Իզյումից հարավ գտնվող կամուրջը դեռ ամուր պահվում է մեր զորքերի կողմից:

Ուստի մենք կսպասենք լրացուցիչ տեղեկությունների»։

«Հակառակորդը միանգամայն միտումնավոր տարածում է ապատեղեկատվությունը իր հաջողությունների մասին՝ խուճապ առաջացնելու համար»,- ավելացնում է Ի. Ստրելկովը։