• 11/09/2022

Ռուսական հրթիռային հարված Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքներին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական հրթիռային հարված Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքներին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայիին: Պայթյուններ են գրանցվել Դնեպրոպետրովսկում, Կրեմենչուգում և Պավլոգրադում։

Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Սումիի շրջանների մի մասը, Կրեմենչուգը, Պավլոգրադը և այլ քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության և ջրի։

Խարկովի մարզի վարչակազմը հայտնել է, որ ռուսական զորքերը հարվածել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտին, որից հետո տարածաշրջանը հոսանքազրկվել է։

Տարբեր փորձագետներ դեռ պատերազմի առաջին փուլում էին մշտապես խոսում ուկրաինական կենսական ենթակառույցները ոչնչացնելու անհրաժեշտության մասին, որն այդպես էլ չէր իրականացվում: Եթե նման հարվածխները շարունակվեն, կդա կհուշի, որ ռուսական կողմը փոխում է ողջ պատերազմական ստրատեգիան: