• 13/09/2022

Ադամ Շիֆը լավ կաներ, որ նախ ասեր, թե ինչքանո՞վ է մեր տարածաշրջանում նոր պատերազմը պետք ԱՄՆ-ին

Ադամ Շիֆը լավ կաներ, որ նախ ասեր, թե ինչքանո՞վ է մեր տարածաշրջանում նոր պատերազմը պետք ԱՄՆ-ին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ցանկացած օգնություն Ադրբեջանին Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրման ֆոնին։

«Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա։

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները՝ անհապաղ և ընդմիշտ»,- գրել է կոնգրեսականն իր Twitter-ում:

Միգուցե անկեղծ է խոսում պարոն Շիֆը, ի վերջո անձամբ նա երկար տարիներ է Հայաստանի կողքին: Միայն թե նաեւ ճիշտ կաներ, որ պարզ հարցի պատասխանը տար. իսկ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանն այս նոր հարձակումը սկսեց նախ` Խարկովում ռուսական զորքերի հետքաշման, ապա` Հայաստան ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի այցից անմիջապես հետո: Վերջապես, թե ինչքանո՞վ է մեր տարածաշրջանում նոր պատերազմը պետք նույն ԱՄՆ-ին: