• 13/09/2022

Ակնհայտ էր, որ Աղավնոն և Լաչինը ստանալուց հետո Ալիևը ռազմական գործողություններ է սկսելու Սյունիքում

Ակնհայտ էր, որ Աղավնոն և Լաչինը ստանալուց հետո Ալիևը ռազմական գործողություններ է սկսելու Սյունիքում

Օգոստոսի 4-ին iravunk.com-ին տված հարցազրույցում «Սահմանադրական իրավունք միության» (ՍԻՄ) նախագահ,  «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանն ասել էր, որ «սեպտեմբերին Ալիեւը կփորձի ռազմական գործողություններ սանձազերծել»:

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է հաջորդ պատերազմին, ինչի արդյունքում ծրագրում է գրավել Արցախն ու Սյունիքը, հնարավոր է հասնել նաև Սևանի արևելյան ափ,-  ասել էր փորձառու քաղաքական գործիչը այդ հարցազրույցում, –Նույն երկու տարիների ընթացքում, երբ Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում կառուցում էր ճանապարհներ, օդանավակայաններ և այլ ռազմական ենթակառուցվածքներ, Հայաստանն ազդարարեց խաղաղության դարաշրջանի սկիզբը։ Սակայն ներկայիս իշխանությունները չեն հասկանում, որ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. բանակն ուժեղացնելու, տնտեսությունը զարգացնելու և ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու փոխարեն իշխանություններն արեցին ճիշտ հակառակը։ Ցավոք, վերջերս հակառուսական ալիքին միացել են որոշ ընդդիմադիր ուժեր՝ իրենց լրատվամիջոցներով ու ակտիվիստներով։ Հասկանալի է, որ նման իրավիճակը բերելու է նոր տարածքային ու մարդկային կորուստների։ Ամենայն հավանականությամբ, ամերիկացիների և բրիտանացիների դրդմամբ սեպտեմբերին Ալիևը կփորձի ռազմական գործողություններ սանձազերծել այդ տարածքներում՝ այն պատրվակով, թե հայկական կողմն իբր չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված կետերը։ »

Այսօր, երբ Հ.Բաբուխանյանի նախազգուշացումը, ցավոք, իրականություն դարձավ, և ադրբեջանցիների հարվածները հասցվեցին հենց այն հատվածներում, որոնց մասին նախազգուշացրել էր ՍԻՄ կուսակցության նախագահը, iravunk.com-ի հարցին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Հ. Բաբուխանյանը պատասխանեց. «Ակնհայտ էր, որ Աղավնոն և Լաչինը ձեռք բերելուց հետո Ալիևը ռազմական գործողություններ է սկսելու Սյունիքում։ Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կա՛մ Թուրքիան ու Ադրբեջանը չեն հասել իրենց նպատակներին, կա՛մ այնքան ժամանակ, մինչև Հայաստանը չմիանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը»։

Սեփական լրատվություն