• 14/09/2022

ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու փորձի մեջ

ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու փորձի մեջ

Եվրամիությունը նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից և առանց քաշվելու փորձում է միջամտել Մոսկվայի եռակողմ աշխատանքին Բաքվի և Երևանի հետ: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների ուղղությամբ չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Բաքվի և Երևանի հետ մեր եռակողմ աշխատանքին միջամտելու ԵՄ-ի փորձերի բոլոր հիմնարար գնահատականներն արդեն տվել են Սերգեյ Լավրովը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հատկանշական է, որ Հարավային Կովկասում Բրյուսելի ակտիվացումը տեղի ունեցավ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սանձազերծած պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համատեղ աշխատանքի դադարեցման ֆոնին»,- ասել է Գոնչարը։

«Սրանք զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղեր են, որոնք մենք չենք խաղում։ Մենք ամեն օր զբաղվում ենք գործնական աշխատանքով, որը հիմնված է մեր ղեկավարների և արտգործնախարարների անմիջական շփումների, մեր երկրների պատմական մոտիկության, շահերի միահյուսման վրա և կենտրոնացած է մեր ընդհանուր տարածաշրջանում ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի կերտման վրա։ ասել է նա: