• 19/09/2022

ԱՄՆ-ում հիշեցին Պուտինի խոսքերը միջուկային պատերազմի մասին

ԱՄՆ-ում հիշեցին Պուտինի խոսքերը միջուկային պատերազմի մասին

Աշխարհում էսկալացիայի կետերի քանակի ավելացման պատճառով միջուկային պատերազմի ռիսկի աճի ֆոնին պետությունները պետք է քննարկեն զանգվածային զինաթափումը, կարծում է The National Interest-ի սյունակագիր Քամրան Բոհարին։

Նա մեջբերել է Վլադիմիր Պուտինի խոսքերը, որոնք ՌԴ ղեկավարն ասել է օգոստոսին՝ ողջունելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործողության վերանայման X կոնֆերանսի մասնակիցներին և հյուրերին։

«Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի», – այն ժամանակ հայտարարել էր պետության ղեկավարը:

«Ահեղ դատաստանի սցենարը կանխելու միակ միջոցը միջուկային զենքի մասին գործող միջազգային պայմանագրին համապատասխանելն է»,- ասել է Բոհարին։

Լրագրողը հորդորել է չմոռանալ ապամիջուկայնացման հարցում անցյալի հաջողությունները և խրախուսել համաշխարհային հանրության յուրաքանչյուր քայլ ամբողջական զինաթափման ճանապարհին։