• 19/09/2022

Ուոլ Սթրիթը պատրաստվում է դաժան ձմռանը. New York Post

Ուոլ Սթրիթը պատրաստվում է դաժան ձմռանը. New York Post

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) այդպես էլ դեռ չի հաղթահարում COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամը, որն ակնհայտորեն կհանգեցնի ֆինանսական ճգնաժամի, գրում է ամերիկյան New York Post թերթը։ Ու դրան էլ գումարվեց ուկրաինական հակամարտությամբ հարուցված ներկայիս ճգնաժամը:

«Ուոլ Սթրիթին, ամենայն հավանականությամբ, սպասվում է դաժան ձմեռ, քանի որ շուկաները շարունակում են անկայուն մնալ, իսկ նրանց ամենամեծ հաճախորդները կրճատում են գործունեությունը», – ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակի խոսքով՝ IPO-ի ավանդական գործարքների ծավալը զգալիորեն նվազել է, իսկ խոշոր ներդրումային տներում ղեկավարությունը նախապես պատրաստվում է կրճատումների։ Շատ պարտապան ընկերություններ կհայտարարեն սնանկության մասին կամ կվաճառեն իրենց գույքը:

Ավելի վաղ Սպիտակ տան տնտեսական խորհրդի անդամ և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Բերնշտեյնը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանություններին դեռ շատ աշխատանք է սպասվում գնաճի «անհարմար բարձր» տեմպերի պատճառով։ Տարեկան գնաճը երկրում օգոստոսին դանդաղել է սպասվածից քիչ՝ մինչև 8,3 տոկոս։

Մայիսի սկզբին Fed-ը հայտարարեց իր հաշվեկշռում ակտիվների աստիճանական կրճատման մասին՝ երեք ամիս ժամկետով: Սրան զուգահեռ կարգավորիչը մի քանի անգամ բարձրացրել է բազային տոկոսադրույքը։ Այս քայլերը ձեռնարկվել են՝ փորձելով զսպել աճող գնաճը և նորմալացնել դրամավարկային քաղաքականությունը, որը տուժել է COVID-19 համաճարակի ընթացքում հակաճգնաժամային միջոցառումների ներդրումից։