• 19/09/2022

Ռուսաստանը կհարվածի ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային ATACMS մատակարարման դեպքում. 19FortyFive

Ռուսաստանը կհարվածի ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային ATACMS մատակարարման դեպքում. 19FortyFive

Կիևը բազմիցս խնդրել է Արևմուտքից հեռահար զենքեր, սակայն դրանք երբեք չեն ներառվել ռազմական օգնության հաջորդ փաթեթում: Ամերիկացի ռազմական վերլուծաբան Ջեք Բաքբին համոզված է, որ եթե ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, Ուկրաինային փոխանցի ATACMS հեռահար բալիստիկ հրթիռներ, ապա Մոսկվան շատ կոշտ կպատասխանի։

«Բայդենի բացարձակ դժկամությունը նման հրթիռներ տրամադրելու հարցում արտացոլում է նրա մտահոգությունը, որ Ռուսաստանը կդիտարկի ցանկացած հեռահար զենքի մատակարարում որպես առավելագույն էսկալացիա: Ես ենթադրում եմ, որ ԱՄՆ-ը նախազգուշացում է ստացել Ռուսաստանից փակ ուղիներով, որ ATACMS-ի մատակարարումները կհանգեցնեն հարձակումների ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի վրա: քանի որ այդ հրթիռները վտանգ են ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգության համար»,- ասել է փորձագետը 19FortyFive-ում: