• 19/09/2022

Իրանում ծավալվում է բողոքի ալիքը (Տեսանյութ)

Իրանում ծավալվում է բողոքի ալիքը (Տեսանյութ)

Իրանում ծավալվում է բողոքի ալիքը: Կանայք արհամարհաբար կտրում են իրենց մազերը և այրում հիջաբները։ Սրա պատճառը ոստիկանությունում բերման ենթարկվելուց հետո մահացած քուրդ կնոջ մահվան մասին տեղեկությունն էր։

Աղջկան բերման են ենթարկել հիջաբը ոչ ճիշտ կրելու համար: Իրանի անվտանգության ուժերը հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ տիկին Ամինին հիջաբի վարժանք անցնելու ժամանակ կալանավայրում հանկարծակի սրտի կաթվածից ընկել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նա ընկել է կոմայի մեջ: Սակայն մահացածի հարազատները պնդում են, որ մահը կալանավայրում ծեծի հետևանք է։