• 21/09/2022

Ովքեր են ՌԴ-ում ենթական զորակոչի. 300 հազար պահեստազորային կզորակոչվի

Ովքեր են ՌԴ-ում ենթական զորակոչի. 300 հազար պահեստազորային կզորակոչվի

Պետդուման հստակեցրել է մասնակի զորահավաքի ենթակա պահեստազորի տարիքը:
Ռուսաստանում մինչև 50 տարեկան պահեստազորի զինծառայողները մասնակի մոբիլիզացիայի են ենթարկվում: Այս մասին հայտարարել է գեներալ-լեյտենանտ, Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Գուրուլյովը։

«Մոբիլիզացիան սովորաբար վերաբերում է մինչև 50 տարեկան պահեստազորայիններին։ Դե, առողջական նկատառումներից ելնելով»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Գուրուլյովը՝ պարզաբանելով, որ խոսքը «նախապես սահմանված չափանիշների» մասին է։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, սկսվում են մասնակի մոբիլիզացիայի մասին ՌԴ նախագահի հրամանագրի կատարման միջոցառումները։ Բանակում ծառայած, պահեստազորում գտնվող քաղաքացիները կզորակոչվեն զինվորական ծառայության.

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասնել է, որ մասնակի զորահավաքի շրջանակներում կզորակոչվի 300 հազար պահեստազորային։

Նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տոչենովն իր հերթին ասել է, որ, ըստ օրենքի, ծառայության սահմանափակ պիտանի պահեստազորայինները չեն զորակոչվի։