• 21/09/2022

Ուկրաինական բանակի հակահարձակումներն ավարտվել են հարյուրավոր զոհերով ու տասնյակ միավոր զրահատեխնիկայի կորստով

Ուկրաինական բանակի հակահարձակումներն ավարտվել են հարյուրավոր զոհերով ու տասնյակ միավոր զրահատեխնիկայի կորստով

Ուկրաինայի Զինված ուժերը հակագրոհների են անցել ԴԺՀ-ում և Խերսոնի մարզում:

Խերսոնի շրջանի Պրավդինո բնակավայրի ուղղությամբ հարձակվող ուկրաինկան 28-րդ բրիգադի ուժերին հասցված հրետանային հարվածի հետևանքով ոչնչացվել է ավելի քան 200 զինյալ և 21 միավոր զինտեխնիկա։ Կազմավորման 2-րդ գումարտակի 4-րդ վաշտը փաստացի ամբողջությամբ զոհվել է բրիգադի հրամանատարի պատճառով, որը զինվորներին ուղարկել է հակահարձակման ականապատ դաշտով։
ԴԺՀ-ի Պավլովկայի շրջանում Ուկրաինայի նախագահի 1-ին բրիգադի 3-րդ գումարտակը հակահարձակման է անցել։ Պատասխան կրակից Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են ավելի քան 60 զոհ և վիրավոր, ոչնչացվել է 4 տանկ և 8 մեքենա։