• 21/09/2022

Ռուսական բանակն Ուկրաինա է ուղարկում մինչ այս չկիրառված հզոր զինատեսակներ

Ռուսական բանակն Ուկրաինա է ուղարկում մինչ այս չկիրառված հզոր զինատեսակներ

Համանանցային ուշադիր եւ տեղեկացված օգտանտը ռազմադաշտ տանող ճանապարհներին նկատել է ռազմական բեռնատարների մեծ շարասյուն: Բեռնատարներից մեկի բացվածքից նա կարողացել է նկատել եւ տեսագրել եւ հասկանալ, թե ինչ բեռը է: Խոսքը հզոր ФАБ-500 ավիառումբերի մասին է, որոնք մինչ այս ուկրաինական պատերազմում ռուսական բանակը չէր օգտագործում, համենայնդեպս` տվյալ չկա:

Եվ ահա, կարծես թե սկսել են դրանք եւս «մոբիլիզացնել»:

Բացատրենք ինչի մասին է խոսքը (մանրամասն բացատրությունը` տեսանյութում): Սույն ավիառումբը թեեւ ստեղծվել է անցած դարի 50-ականներին, սակայն իր մեծ հզորության, ճշգրտության եւ գերհուսալիության հաշվին այն ներկայումս էլ առավել քան պրակտիկ է: Այս զինատեսակն օգտագործվում է հակառակորդի մեծ ամրությամբ օբյեկտները, կոմունիկացիաները եւ խորքային բունկերները ոչնչացնելու համար (այս իսկ պատճառով ուկրաինական պատերազմում մինչ այս գործնականում չի կիրառվել, քանի որ ռուսական բանակը զերծ էր մնում նման հարվածներից): Միաժամանակ այն առավել քան էֆեկտիվ է նաեւ ռազմական տեխնիկայի դեմ: Հաջորդը, երկար տարիներ այն գտնվել է արտադրության մեջ, եւ քանի որ չունի շահագործման ժամկետի հետ կապված խնդիր, պահեստներում կուտակված հսկա ծավալներ կան եւ հիմա կարելի է օգտագործել, այսպես ասած, առանց խնայելու, եւ դրա ծախսը կլինի 0 ռուբլի: Ավելին, տարիներով պահպանման համար կատարվում են լուրջ ծախսեր, եւ հիմա, եթե այն դրվում է կիրառման մեջ` ըստ նշանակության, դա դեռ մի բան էլ շահավետ կդառնա ռուսական բանակի համար:

Եզրակացություն: Փաստը, որ կարծես նախատեսվում է ФАБ-500-ը կիրառել ըստ նշանակության, խոսում է այն մասին, որ ռուսական բանակն իրոք փոխում է երբեմնի մարտավարությունը ուկրաինական ռազմաճակատներում: Այսինքն, կսկսվեն զանգվածային հզոր հարվածներ կոմունիկացիաներին, ստրատեգիական հզորություններին, թիկունքային հրամանատարական բունկերներին, որն էլ այս ավիառումբի նշանակությունն է: