• 22/09/2022

Ուկրաինական ռազմաճակատներում ռուսական բանակը T-72-ները փոխարինում է T-90-ով

Ուկրաինական ռազմաճակատներում ռուսական բանակը T-72-ները փոխարինում է T-90-ով

Մինչ վերջին ժամանակներս Ռուսական բանակն ուկրաինական ճակատներում գործում էր գրեթե առանց բացառության T-72 տանկերով: Այն, իհարկե, դեռ հզոր տեխնիկա է: Միայն թե նույն T-72-ները նաեւ ուկրաինական սպառազինության մեջ են, ինչը նրանց թույլ էր տալիս հավասար հնարավորություններով կռվել ռուսական տանկերի հետ:

Ընդ որու, ռուսական բանակում թեեւ T-72-ները տասնյակ հազարներով են, եւ, թերեւս, դրանք «ռասխոդ անելու» համար նետվեցին Ուկրաինա: Սակայն էֆեկտն այն չէր, որը պետք է:

Իսկ մյուս կողմից ռուսական զինուժի հիմնական տանկը ներկայումս համարվում է T-90-ը` իր մոդիֆիկացիաներով, եւ դա էլ կարճ ժամանակի հարց է, քանի որ սպառազինության մեջ է մտնում T-16 «Արմատան», որն աշխարհում միակն երրորդ սերնդի տանկն է:

Եվ ահա, վերջին ժամանակներս ուկրաինական ճակատներում սկսել են նտակվել T-90-ների աճող քանակություն: Կան նաեւ հաղորդագրություններ այդ տեխնիկայով զինված ամնողջական ստորաբաժանումների, օրինակ`  Հարավային ռազմական օկրուգի 291-րդ մոտոհրաձգային գնդի` Ուկրաինայում գործունեության մասին: Եվ ահա եղավ նաեւ տեսանյութի տեսքով հաստատումը, ըստ որի, մասնավորապես Մարինկայի հատվածում T-90-ները արդեն իսկ մարտական գործունեության մեջ են (լուսանկարում):

Սա նշանակում է, որ ռուսական բանակը էականորեն բարձրացնում է ուկրաինական ճակատներում գործող զրահատեխնիկայի մակարդակը, որը եւս խոսում է պատերազմի բնույթը փոխելու ծրագրերի մասին: