• 25/09/2022

Կենգրեսն էլ է հաստատում` ԱՄՆ-ն է համաշխարհային թիվ 1 չարիքը

Կենգրեսն էլ է հաստատում` ԱՄՆ-ն է համաշխարհային թիվ 1 չարիքը

Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ 1798 թվականից ի վեր ԱՄՆ զինված ուժերը կատարել են 469 օտարերկրյա ռազմական ներխուժում:

Այդ թվում` 1991-2022 թվականներին Միացյալ Նահանգները կատարել է առնվազն 251 ռազմական ներխուժում։

Այսպիսով, հենց ԱՄՆ-ն է պաշտոնապես փաստում, որ վերջին 30 տարիներին, այն է` ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր ամերիկյան բանակը մոտ կրկնակի ավելի շատ ռազմական էքսպանսիա է իրականացրել, քան դրան նախորդող մոտ 200 տարիներին: Ընդ որում, նման ագրեսիա այդ երկիրը դրսեւորել է` հանդիսանալով համաշխարհային թիվ 1 ուժ, այսինքն` չունենալով մրցակցություն: Այն դեպքում, երբ համաշխարհային թիվ 1 ուժի ֆունկցիան պետք է միանգամայն հակառակը լիներ` խաղաղության պահպանումը:

Մյուս կողմից էլ չպետք է զարմանալ, որ մինչ 1991-ը` ԱՄՆ-ն մոտ 200 տարի իրականացրել է ընդամենը 251 ռազմական ներխուժում: Մինչ այդ առաջին պլանում էր Բրիտանիան, եւ հենց նրան էլ այդ ժամանակ բաժին էր ընկնում համաշխարհային թիվ 1 չարիքի դերը: Կարճ ասած, արդեն մոտ 3 դար անգլոսաքսոնիզմն այդ ֆունկցիան ոչ մեկին չի զիջում:

Ինչեւէ, ամերիկյան Կոնգրեսի այս տվյալները մեկ բան են հուշում` ԱՄՆ-ն վերջին 30 տարում վերածվել է համաշխարհային թիվ 1 չարիքի: