• 25/09/2022

Զապորոժե. հզոր հարված երկաթուղային դեպոյին եւ գրոհայինների տեղակայման շենքին (Ֆոտո)

Զապորոժե. հզոր հարված երկաթուղային դեպոյին եւ գրոհայինների տեղակայման շենքին (Ֆոտո)

Սեպտեմբերի 25-ի առավոտյան Զապորոժեի վրա մի շարք հարձակումներ են իրականացվել, ինչի արդյունքում երկաթուղային դեպոյին լուրջ վնաս է հասցվել, ավերվել է էլեկտրական ենթակայանը։

Ըստ ուկրաինական աղբյուրների՝ եղել է ինը հրթիռ, խոցվել է նաև հեռուստաաշտարակը։ Ստորև ներկայացված լուսանկարներից մեկում կարելի է տեսնել օլիգարխ Ախմետովի «Շախտյորի» (Նախկին Դոնեցկի «Շախտյոր») ֆուտբոլային ակումբի տարբերանշանով շոգեքարշը, որը Ուկրաինան առգրավել էր Դոնեցկի երկաթուղուց դեռ 2014 թվականին։

Բացի այդ, հարվածներից մեկը հարվածել է քաղաքային այգու հարևանությամբ գտնվող Sunrise հյուրանոցին, որը ուկրաինական քարոզչությունը փորձում է ներկայացնել, որպես խաղաղ բնակիչների սպանության վայր: Սակայն առաջին գծի քաղաքում զբոսաշրջիկները չեն գնում, եւ կոնկրետ այդ հյուրանոցում տեղավորվել են ուկրաինացի զինվորականները, որոնց կորուստների մասին հակառակորդի լրատվամիջոցները լռում են։