• 25/09/2022

Ուլեդարի ուղղությամբ ուկրաինական հերթական հարձակումը եւս ձախողվել է սպանդով

Ուլեդարի ուղղությամբ ուկրաինական հերթական հարձակումը եւս ձախողվել է սպանդով

Դոնբասի պատերազմի «առաջին ալիքի» կամավորական Մաքսիմ Ֆոմինը, ով պատերազմի մասին մի քանի գրքերի և հանրահայտ «Վլադլեն Թաթարսկի» Telegram ալիքի հեղինակ է, հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կրկին փորձում են հարձակվել Ուլեդարի ուղղությամբ։

Նրա խոսքով՝ հակահարձակման փորձերը կատարվում են նույն վայրերում, ինչ նախկինում, նույն սցենարով՝ ճակատային հարձակում։

Ֆոմինը նշել է, որ չնայած Խարկովի շրջանից նահանջից հետո ընդհանուր հուսահատությանը, հակառակորդի մարտավարությունը մնացել է անփոփոխ, և որտեղ ռուս զինվորականները որոշել պայքարել մինչև վերջ, ուկրաինացի զինյալներին ոչինչ չի հաջողվել:

«Նրանք նորից ու նորից գնացին սպանդի այն նույն վայրում, որտեղ նախկինում հարձակում էին գործել, եւ զոհվեցին տասնյակներով: Ոչ մի շրջանցում, ոչ մի նոր մարտավարական լուծում՝ ուղղակի ճակատային հարձակում:

Մերոնք կանգնած են։ Ծովային հետեւակայիններ, ԴԺՀ-ի զինվորներ, պահեստայիններ…»,- գրում է Ֆոմինը: