• 25/09/2022

Ուկրաինական բանակը հսկայական կորուստներ է կրում հարավում. New York Times

Ուկրաինական բանակը հսկայական կորուստներ է կրում հարավում. New York Times

Ուկրաինայի հարավում շարունակվող մարտը, թերևս, ամենասարսափելին է ողջ պատերազմի մեջ, գրում է The New York Times-ի ամերիկյան հրատարակությունը, որի թղթակիցը զրուցել է մարտերի մասնակիցների հետ։

Կիևի ռեժիմը հիմնականում չի բացահայտում իր կորուստները, սակայն ուկրաինացի զինվորականները, լրագրողների հետ զրույցում, մարտի դաշտում կորուստները գնահատում են որպես «բարձր» և «զանգվածային»։

The New York Times-ի հոդվածում ամերիկացի լրագրողները վկայակոչում են ակրաինական բանակի աղբյուրները, որոնք նկարագրում են վերջին խոշոր հարձակման փորձերը, երբ ուկրաինական տանկերի և զրահատեխնիկայի շարասյուները փորձել են հատել բաց ճակատային գիծը, սակայն անողոք գնդակոծվել են ռուսական հրետանու կողմից կամ պայթեել ռուսական ականապատ դաշտերում։
Ուկրաինացի զինյալներից մեկը, անանունության պայմանով, ասել է, որ վերջին հարձակման ժամանակ երկու ժամում հիսուն մարդ են կորցրել։

Մեկ այլ ճակատում, ասվում է, որ հարյուրավոր մարդիկ են սպանվել կամ վիրավորվել՝ փորձելով գրավել մեկ գյուղ, որը, այնուամենայնիվ, մնացել է ռուսական վերահսկողության տակ և դեռ վերահսկվում է ռուսների կողմից:

The New York Times-ը, վկայակոչելով ուկրաինացի զինվորականների հաղորդագրությունները, գրում է, որ ամբողջ հարավում՝ Դնեպրի և Սև ծովի երկայնքով, ռուսական զորքերը ստեղծել են անհաղթահարելի պաշտպանական կառույցներ: