• 26/09/2022

Կիևում մտածում են Իսրայելից կամ Հս.Կորեայից միջուկային զենք վարձակալելու եւ ՌԴ-ին հարվածելու մասին

Կիևում մտածում են Իսրայելից կամ Հս.Կորեայից միջուկային զենք վարձակալելու եւ ՌԴ-ին հարվածելու մասին

Ուկրաինացի լրագրող Սերգեյ Կլիմովսկին կարծում է, որ Կիևը կարող է միջուկային զենք վարձակալել Իսրայելից կամ Հյուսիսային Կորեայից՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։

«Կարևոր չէ, թե որտեղ է Ուկրաինան միջուկային զենք գտնում, հատկապես, երբ ԿԺԴՀ-ն իրեն միջուկային տերություն է հռչակել: Դուք կարող եք այն վարձակալել Իսրայելից <…> և վերադարձնել այն, եթե դրա կարիքը չունեք, կամ գնել այն նույն ԿԺԴՀ-ից»:

Ըստ այս մտածողի՝ Ուկրաինան պետք է դիմի Իսրայելին, այլ ոչ թե ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին, որպեսզի Ռուսաստանը չկարողանա ՆԱՏՕ-ին մեղադրել միջուկային զենքի տարածման մեջ։

Այս ամենը, իհարկե, նման է խելագարի զառանցանքի, եւ ավելի շուտ ցույց է տալիս, թե Ուկրաինայում արդեն ինչ աստիճան են իրականությունից կտրվել: Կարճ ասած, Իսրայելում և ԿԺԴՀ-ում շատ կզարմանան, եթե իմանան նման գաղափարների մասին։ Ավելին, Իսրայելը պաշտոնապես չի հաստատել, որ միջուկային զենք ունի, հրաժարվել է Կիեւին անգամ սովորական սպառազինություն վաճառել։ ԻՍԿ ԿԺԴՀ-ն ճանաչել է Դոնբասի անկախությունը, ավելին` Ռուսաստանի 100 հազար զինվոր է առաջարկել` պատերազմին մասնակցելու համար:

Ուկրաինացի լրագրողի այս առաջարկը, սակայն շատ հետաքրքիր է: Այն առումով, որ սա եւս մեկ անգամ է փաստում, որ Ուկրաինայում միջուկային զենք ունենալուցանկությունը շատ մեծ է: Այսինքն, երբ Զելենսկին վանկարկում էր միջուկային զենքի մասին Մյունխենի կոնֆերանսում, ապա չպետք է անտեսել նման հայտարարությունները: