• 27/09/2022

Արևմուտքն այլևս պատրաստ չէ Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարել. Bloomberg

Արևմուտքն այլևս պատրաստ չէ Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարել. Bloomberg

Արևմտյան երկրներն այլևս պատրաստ չեն մեծացնել Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումները: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ մանրամասնելով, որ դրա համար կա առնվազն երկու պատճառ.

Նախ՝ ԵՄ երկրները սպառում են ծանր սպառազինության սեփական պաշարները։ Այս տեղեկությունը Bloomberg-ին հաստատել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Վաշինգտոնը, ըստ աղբյուրի, նույնպես «զգույշություն է ցուցաբերում մատակարարումների հարցում»՝ վախենալով հակամարտությունների նոր փուլ հրահրել։