• 30/09/2022

Մասնակի զորահավաքի մասնակիցներն առաջին անգամ ժամանել են հատուկ գործողության գոտի

Մասնակի զորահավաքի մասնակիցներն առաջին անգամ ժամանել են հատուկ գործողության գոտի

Ռուսաստանում հայտարարված մասնակի զորակոչի շրջանակում առաջին զինծառայողները ժամանել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն:

Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիացիան:

«Հատուկ ռազմական գործողության գոտի՝ ԴԺԺ-ի տարածք են ժամանել զորակոչի առաջին մասնակիցները: Նրանք այժմ մարտական պատրաստության ինտենսիվ կուրս են անցնում, որը հաշվի է առնում վերջին ամիսների մարտերի փորձը», – ասված է հայտարարության մեջ: