• 01/10/2022

«Վագների» ղեկավարը լիովին աջակցում է Կադիրովին

«Վագների» ղեկավարը լիովին աջակցում է Կադիրովին

«Վագներ» մասնավոր ռազմական կառույցի ղեկավար (հիմնադիր-սեփականատեր) Եվգենի Պրիգոժինն ասել է, որ ինքը լիովին աջակցում է Ռամզան Կադիրովին, որ անհրաժեշտ է զորակոչել նրանց, ովքեր ծառայել են պայմանագրով և դուրս են եկել ծառայությունից։

«Մենք պետք է զորակոչենք զինվորականներին եւ ռազմական փորձ ունեցողներին: Եվ պետք չէ զորակոչել նրանց, ովքեր մեկ տարի են ծառայել: Իսկ ծրագրավորողներին ընդհանրապես չի կարելի ձեռք տալ»։