• 02/10/2022

Արևմուտքը Ուկրաինայի պարտությունը կանխելու միայն մեկ ճանապարհ ունի. National Interest

Արևմուտքը Ուկրաինայի պարտությունը կանխելու միայն մեկ ճանապարհ ունի. National Interest

Արևմուտքը ունի միայն մեկ ճանապարհ՝ կանխելու ռազմական պարտությունը Ուկրաինայում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում և խուսափելու Ռուսաստանի հետ միջուկային հակամարտությունից, և դա վերադարձն է դիվանագիտությանը: Այս մասին գրում է ԱՄՆ բանակի նախկին սպա Դեյվիդ Փայնը` The National Interest-ի կարծիքի սյունակում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է կոչ անի անհապաղ հրադադարի և զինադադարի համաձայնագրի՝ Ուկրաինան փրկելու համար։

Հեղինակի կարծիքով՝ Սպիտակ տունը պետք է հրաժարվի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից, դադարեցնի ավելի շատ ամերիկյան զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպա և դադարեցնի մահաբեր ռազմական օգնությունը Կիևին՝ ռազմական գործողությունների դադարեցման դիմաց։

Փայնը կարծում է, որ խաղաղության համաձայնագրից հետո սահմանափակող միջոցների թուլացումը կհեշտացնի միլիոնավոր ամերիկացիների կյանքը և բիզնեսը, որոնք տառապում են Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հետևանքով աննախադեպ գնաճից։