• 02/10/2022

Դոնեցը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժեն ՌԴ կազմ ընդունելու մեկ քայլ մնաց

Դոնեցը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժեն ՌԴ կազմ ընդունելու մեկ քայլ մնաց

Այսօր այն բոլոր օրենսդրական գործընթացները, որոնք Դոնեցը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժեն վերջնականապես ընդունեցին ՌԴ կազմ, հասան վերջնագծին: Այն է` Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել՝ կապված Ռուսաստանի կազմում չորս նոր սուբյեկտների կարգավիճակի հետ։

Արդ որոշման արդյունքում, նախագահ Պուտինը 10 օրվա ընթացքում պետք է նշանակի չորս նոր շրջանների ժամանակավոր ղեկավարների՝ նահանգապետերի։

Ռուսական 4 նոր մարզերում խորհրդարանների ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի սեպտեմբերին` միասնական քվեարկության օրը։

Մնում է 1 քայլ` ՍԴ-ի որոշման հիման վրա Պետդուման հաստատի տարածքների միացման մասին օրենքը եւ այն ստորագրվի նախագահի կողմից: Պետդումայի նիստը տեղի կունենա վաղը:

Չնայած, ՍԴ այդ որոշումը, որն արդեն իսկ լուծում է միացման օրենսդրական հարցերը, արդեն փաստացի ֆիքսեց, որ Ռուսաստանի տարածքների մի մասն օկուպացված է Ուկրաինայի կողմից: Դա ենթադրում է, որ ռուսական իշխանություններն ու բանակը հենց այսօրվանից օրենսդրական պարտավորություն ունեն` անհապաղ ազատագրել Ռուսաստանի օկուպացված մասը: