• 03/10/2022

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու պայմանը

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու պայմանը

Վաշինգտոնը աջակցում է ՆԱՏՕ-ում «բաց դռների» քաղաքականությանը, սակայն Ուկրաինայի մուտքի մասին որոշումը պետք է կայացնեն Դաշինքի անդամ բոլոր երկրները։ Այս մասին կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հավայան կղզիներում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Մենք ձգտում ենք աջակցել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը, սակայն դաշինքի ընդլայնման որոշումը պետք է կայացնեն դաշինքի բոլոր երկրները»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այս պահին կենտրոնացած է առաջին հերթին Ուկրաինային օգնելու վրա։

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ուկրաինան ունենա այն, ինչ իրեն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք իսկապես լավ արդյունքներ, որոնք ձեռք են բերել ուկրաինական ուժերն ինքնուրույն»,- եզրափակել է Օսթինը։