• 03/10/2022

ՆԱՏՕ-ում բացատրել են, թե ինչու է դաշինքը հրաժարվում օգնել Զելենսկուն

ՆԱՏՕ-ում բացատրել են, թե ինչու է դաշինքը հրաժարվում օգնել Զելենսկուն

ՆԱՏՕ-ն չի արձագանքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու օգնության խնդրանքներին, քանի որ Կիևը դաշինքի մաս չէ:

Այդ մասին ասել է ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռյուդիգեր Քենիգը՝ Spiegel-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ. Հետևաբար, հավաքական ինքնապաշտպանության պարտավորություն չկա: Մենք նաև ոչ մի կերպ չենք ցանկանում, որ ՆԱՏՕ-ն ակտիվ մասնակցություն ունենա ռազմական գործողություններին»,- ասել է դիվանագետը՝ ի պատասխան այն հարցի, թե Ուկրաինայի ղեկավարը բազմիցս դիմել է դաշինքին օգնության համար:

Մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի մասնակցությունը ռազմական հակամարտությանը կհանգեցնի մեծ պատերազմի, որի մասնակիցները միանգամից կլինեն 30 պետություն, որոնք դա չեն ցանկանում: