• 04/10/2022

«Արդեն Խերսոնի շրջանից ռուսները սկսեցին «Իսկանդերներ» արձակել» (Տեսանյութ)

«Արդեն Խերսոնի շրջանից ռուսները սկսեցին «Իսկանդերներ» արձակել» (Տեսանյութ)

Ուկրաինական աղբյուրը տեղեկացնում է. «Արդեն Խերսոնի շրջանից ռուսները սկսեցին «Իսկանդերներ» արձակել։ Ամենայն հավանականությամբ Նիկոլաեւի ուղղությամբ։ Ընդմիջումն ավարտվեց, այն տեւեց երկու գիշեր»։

Խերսոնից ««Իսկանդերներ» արձակել» ասվածը մեկ բան է նշանակում: Օրերս համացանցում հայտնվեցին ռուսական էշելոնների կադրեր, որտեղ տեսանելի էր «Իսկանդերների» եւ զրահատեխնիկայի հսկայական քանակությունների տեղաշարժ Ղրիմի կամրջով: Եւ ահա, ստացվում է, որ մասնավորապես «Իսկանդերներն» արդեն մարտադաշտում են ու հարվածներ են հասցնում: Ընդ որում, եթե «Իսկանդերները» Խերսոնում են, ռազմաճակատին այդքան մոտ, նշանակում է, որ ռազմա-ակատի գիծն առաջիկայում կսկսի տեղաշարժվել դեպի Նիկոլաեւ եւ Օդեսա: