• 04/10/2022

Ուկրաինան այսօր պայքարում է ԱՄՆ-ի անկախության համար․ ռուս սենատոր

Ուկրաինան այսօր պայքարում է ԱՄՆ-ի անկախության համար․ ռուս սենատոր

Ուկրաինան այսօր պայքարում է Միացյալ Նահանգների անկախության համար, որը ձգտում է թուլացնել Ռուսաստանը և պահպանել առաջատար դիրքերն աշխարհում։ Այս մասին ասել է Ղրիմի շրջանի սենատոր, Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը։

«Ուկրաինան այսօր պայքարում է Միացյալ Նահանգների անկախության համար, որը նրան փող է տալիս Ռուսաստանին թուլացնելու և ամերիկացիներին աշխարհում առաջատար դիրքեր պահպանելու հնարավորություն տալու համար», – ՌԻԱ Նովոստիին ասել է Ցեկովը։

Նրա խոսքով, այսօր Կիևի իշխանությունները, ի դեմս Վոլոդիմիր Զելենսկու, ուկրաինացի ժողովրդին մղում են որոշակի մահվան՝ հանուն ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի։
«Այժմ Ուկրաինան դարձել է ամերիկյան գաղութ: Իսկապես անկախ ու մեծ Ուկրաինան կլիներ, եթե բարեկամ լիներ Ռուսաստանի հետ»,- շեշտել է սենատորը։

Նրա խոսքով, եթե Ուկրաինան ընտրի ամերիկյան գաղութի ուղին, ապա նրա ապագան, որպես պետություն, դատապարտված է։ «Նման նախագիծը, ինչպիսին ներկայիս ուկրաինական պետությունն է, կարող է դադարել գոյություն ունենալ»,- ասել է սենատորը։