• 10/10/2022

Կիևին հրթիռային հարձակման պահը ուղիղ եթերում պատահաբար հեռարձակել է BBC-ն (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կիևին հրթիռային հարձակման պահը ուղիղ եթերում պատահաբար հեռարձակել է BBC-ն (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կիևի թիրախներից մեկի վրա հրթիռային հարձակման և դրան հաջորդած պայթյունի պահը պատահաբար հայտնվել է BBC-ի ուղիղ եթերում։

Թղթակիցն այդ պահին զրուցում էր հաղորդավարի հետ, եւ ակնհայտորեն չէր սպասում աշխատանքային օրվա նման մեկնարկի: Տեսնելով պայթյունը, նա շտապել է հեռանալ։ Հաղորդավարուհին ապշել է տեղի ունեցածից՝ ավարտելով պատմությունը:

Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները դեռ չեն հայտնել հարվածների հետեւանքների մասին, սակայն ակնհայտ է, որ հոկտեմբերի 10-ի առավոտը կփոխի շատերի կարծիքը։ Կիևի մետրոյի կայարանները կրկին վերածվել են ռմբապաստարանների, կարմիր գծով երթեւեկությունը դադարեցվել է։

Կիևի քաղաքապետ Կլիչկոն միայն հայտնել է «քաղաքի կարևոր ենթակառուցվածքին մի քանի հարվածների մասին»: