• 10/10/2022

Հրթիռակոծություններից հետո Ուկրաինայի մի քանի քաղաքներ մնացել են առանց լույսի

Հրթիռակոծություններից հետո Ուկրաինայի մի քանի քաղաքներ մնացել են առանց լույսի

Ուկրաինայի շատ շրջաններում էլեկտրաէներգիայի և ջրային մակատարարման հետ կապված համատարած խափանումներ են:

Մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու ծննդավայր Կրիվոյ Ռոգը մասնակիորեն հոսանքազրկված է, ինչպես նաև ջուր չկա:

Այդ մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Վիկուլը:

Նրա խոսքով, ռուսական հրթիռակոծության հետևանքով համանման իրավիճակ է Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Խմելնիցկու, Սումսկի, Լվովի և Տերնոպոլի շրջաններում: