• 14/10/2022

Ինչի՞ է պատրաստ Էրդողանը հանուն շատ գազի

Ինչի՞ է պատրաստ Էրդողանը հանուն շատ գազի

Չնա­յած, որ­պես­զի Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը կողմ­նո­րոշ­վեն, թե ո՞ր «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիրն» են ստո­րագ­րե­լու (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=238762&l=am), մեկ է­ա­կան դե­տալ եւս կա, ո­րը եւս Աս­տա­նա­յում պետք է հստակ տեսք ստա­նա: Խոսքն այն մա­սին է, թե այդ կողմ­նո­րոշ­ման հետ կապ­ված ի՞նչ մո­տե­ցում ու­նի Էր­դո­ղա­նը: Իսկ ա­հա Էր­դո­ղա­նի մո­տե­ցումն էլ կախ­ված է նրա­նից, թե որ­տե­ղի՞ց ավ­լի մեծ հան­րա­գու­մա­րա­յին սպա­սե­լիք­ներ ու­նի, ա­մե­րի­կա­ցի­նե­րի՞ց, թե՝ ռուս­նե­րից:

Հաս­կա­նա­լու հա­մար Էր­դո­ղա­նի հնա­րա­վոր կողմ­նո­րո­շու­մը, թե­րեւս նախ պետք է հի­շել օ­րերս նրա հնչեց­րած հայ­տա­րա­րու­թյու­նը: Խոսքն այն հայ­տա­րա­րու­թյան մա­սին է, ո­րով Էր­դո­ղա­նը Թուր­քի­ա­յին դե­պի Եվ­րո­պա գա­զի հոս­քի խո­շոր կենտ­րո­նա­կա­յա­նի վե­րած­վե­լու դեր էր վե­րագ­րում՝ «տրտնջա­լով», որ եվ­րո­պա­ցի­նե­րի ուշքն ու միտքն այս պա­հին հենց գա­զի խնդիրն է: Ար­դեն ա­ռիթ ու­նե­ցել ենք ընդգ­ծե­լու, որ ա­ռանց ռու­սա­կան գա­զի՝ անհ­նար է, որ Թուր­քի­ան կա­րո­ղա­նա նման դեր ստանձ­նել, եւ այդ են­թադ­րու­թյան հաս­տա­տու­մը դար­ձավ նա­խօ­րե­ին՝ Աս­տա­նա­յի գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին Պու­տի­նի հնչեց­րած հայ­տա­րա­րու­թյու­նը: Ըստ դրա, քա­նի որ Եվ­րո­պան «Հյու­սի­սա­յին հոս­քի» պայ­թյուն­նե­րից հե­տո ու­նի ռու­սա­կան գա­զի մա­տա­կա­րա­րում­նե­րի խնդիր, ա­պա այդ դե­րը կա­րող է ստանձ­նել Թուր­քի­ան, ե­թե այն­տեղ «Թուր­քա­կան հոսք»-ով գա­զի մա­տա­կա­րար­ման հան­գույց ստեղծ­վի: Այ­սինքն այն, ին­չի մա­սին խո­սում էր Էր­դո­ղա­նը:

Ժա­մա­նա­կագ­րա­կան ա­ռու­մով՝ Էր­դո­ղա­նի, ա­պա՝ Պու­տի­նի նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան ար­դյո՞ւնք է­ին, թե՞ Էր­դո­ղանն ա­ռա­ջար­կեց, եւ Պու­տինն էլ այդ ա­ռա­ջարկն ըն­դու­նեց: Սա դեռ հաս­կա­նալ է պետք: Սա­կայն ան­կախ դրա­նից, ե­թե նման փո­խըն­դու­նե­լի ծրա­գիրն ըն­դուն­վի, դա Էր­դո­ղա­նի հա­մար կդառ­նա գրե­թե հա­վա­սա­րա­զոր գա­լիք տար­վա ընտ­րու­թյուն­նե­րը հաղ­թե­լուն: Այ­սինքն, սա այն սցե­նարն է, որն է­ա­պես կա­րող է բա­րե­լա­վել թուր­քա­կան ներ­քին ծայ­րա­հեղ ծանր տնտե­սա­կան վի­ճա­կը: Եվ ոչ մի­այն. դե­պի Եվ­րո­պա գա­զի մասշ­տա­բա­յին հոս­քեր իր ձեռքն առ­նե­լու դեպ­քում Էր­դո­ղա­նը Պու­տի­նի «փո­խան­ցու­մով»  նա­եւ եվ­րո­պա­կան գա­զա­յին, է­ներ­գե­տիկ փրկ­չի ֆունկ­ցի­ա է ստա­նում՝ դրա­նից բխող մի­ան­գա­մայն հաս­կա­նա­լի քա­ղա­քա­կան հե­ռան­կար­նե­րով հան­դերձ: Ի դեպ, Գեր­մա­նի­ան դեռ Մեր­կե­լի ժա­մա­նակ­նե­րից ու­ներ նման ծրագ­րեր, ո­րը ա­մե­րի­կա­ցի­նե­րը փոր­ձում է­ին ձա­խո­ղել՝ «Հյու­սի­սա­յին հոսք-2»-ի կա­ռուց­ման դեմ ա­մե­նա­տար­բեր խնդիր­նե­րը ստեղ­ծե­լով: Մեր­կե­լը դի­մադ­րում էր, նրան փո­խա­րի­նած Շոլ­ցը, թե­եւ ար­գե­լա­կեց «Հյու­սի­սա­յին հոսք-2»-ը՝ գեր­մա­նա­կան ար­դյու­նա­բե­րող­նե­րի «աչքի գրո­ղը» դառ­նա­լու գնով, սա­կայն է­լի ի զո­րու չե­ղավ մին­չեւ վերջ ռու­սա­կան գա­զից հրա­ժար­վել: Մին­չեւ, որ «Հյու­սի­սա­յին հոս­քի» եր­կու ու­ղի­նե­րը (բա­ցա­ռու­թյամբ «Հյու­սի­սա­յին հոսք-2»-ի մեկ գծից) պայ­թեց­նե­լուց: Դրա­նից հե­տո, երբ «պա­տա­հա­բար» ար­տա­հոսք հայտն­ա­բեր­վեց նա­եւ Լե­հաս­տա­նով Գեր­մա­նի­ա գնա­ցող «Դրուժ­բա» նավ­թա­մու­ղում, դա վերջ­նա­կա­նա­պես հաս­տա­տեց այն տե­սու­թյու­նը, որ Գեր­մա­նի­ա­յի փո­խա­րեն ԱՄՆ-ն Լե­հաս­տա­նին է ու­զում տես­նել Եվ­րո­պա­յի է­ներ­գե­տիկ բաշ­խիչ կենտ­րո­նի եւ դրա­նով՝ «վե­րա­կա­ցո­ւի» դե­րում:

Բայց ա­հա Պու­տինն այդ դերն ա­ռա­ջար­կեց Թուր­քի­ա­յին՝ սպառ­նա­լով առ­հա­սա­րակ դա­դա­րեց­նել մնա­ցած ու­ղի­նե­րով մա­տա­կա­րա­րում­նե­րը: Ճիշտ է, «Թուր­քա­կան հոս­քը» անհ­րա­ժեշտ ծա­վալ­նե­րին չի բա­վա­րա­րում, սա­կայն կան մի քա­նի այլ սխե­մա­ներ (նոր խո­ղո­վա­կա­շար Սեւ ծո­վի տա­կով, Հա­յաս­տա­նի եւ Ի­րա­նի ուղ­ղու­թյուն­նե­րը), ո­րոնք կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում Թուր­քի­ա­յին նման ֆունկ­ցի­ա կա­րող են տալ:

Կարճ ա­սած, սա մի ա­ռա­ջարկ է, ո­րից Թուր­քի­ան այս պա­հից սկսած, ա­ռա­վել եւս՝ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում հսկա­յա­կան տնտե­սա­կան եւ քա­ղա­քա­կան դի­վի­դենտ­ներ կա­րող է քա­ղել: Ու դրա հա­մար պետք է ըն­դա­մե­նը մեկ բան, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­սա­ծով՝ Լե­հաս­տանն այդ ֆունկ­ցի­ան ի­րե­նով չա­նի:

Այս­պի­սով, սա իս­կա­կան «ձի­ով քայլ» էր Պու­տի­նի կող­մից, կա­րե­լի է ան­գամ «ձի­ով կրկնա­կի քայլ» հա­մա­րել: Այն է՝ մի կող­մից Թուր­քի­ա­յի ա­ռաջ­նոր­դին ա­վե­լորդ ան­գամ ակ­նար­կում է թուր­քա­կան ներ­քին ի­րո­ղու­թյու­ննե­րի մա­սին, նա­եւ մատ­նան­շե­լով դրան­ցից ա­րա­գո­րեն դուրս գա­լու ելք եւ ա­պա­գա­յի հա­մար տնտե­սա­քա­ղա­քա­կան մե­խա­նիզմ, ո­րից Էր­դո­ղա­նը, ըստ ա­մե­նայ­նի, շատ կցան­կա­նար չհրա­ժար­վել: Եվ մյուս կող­մից էլ մատ­նան­շում է այն հիմ­նա­կան մրցակ­ցին, ա­վե­լին՝ հա­կա­ռա­կոր­դին, ո­րը կանգ­նած է այդ ու­ղու ա­ռաջ՝ ԱՄՆ-ի հո­վա­նա­վո­րյալ Լե­հաս­տա­նին:

Վեր­ջա­պես, կա նա­եւ այս ի­րա­վի­ճա­կի եր­րորդ շեր­տը: Այս օ­րե­րին Պու­տի­նը նա­եւ ցույց տվեց, որ փայ­լուն ըն­կե­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ է ա­րա­բա­կան աշ­խար­հի նավ­թա­գա­զա­յին շեյ­խե­րի հետ հետ, ո­րոնք աչ­քի ա­ռաջ հե­ռու են քաշ­վում Վա­շինգ­տո­նից: Վեր­ջա­պես, նույն դի­նա­մի­կա­յի մեջ է նա­եւ ՌԴ-ի եւ Ի­րա­նի հա­րա­բե­րու­թյու­ննե­րը: Դա էր­դո­ղա­նի հա­մար մի կող­մից պարզ ազ­դակ է, թե ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հում ինչ տրա­մադ­րու­թյուն­ներ են, եւ այդ ընդ­հա­նուր մթնո­լոր­տից դուրս մնա­լը նրան կխոս­տա­նա այդ աշ­խար­հում «ճե­մակ ագ­ռա­վի» կար­գա­վի­ճա­կի հասց­նել:

Այս­պի­սով, այն, որ Էր­դո­ղա­նի հա­մար գնա­լով նա­խա­պատ­վե­լի է դառ­նում ռուս­նե­րի հետ գո­նե լավ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ու­նե­նա­լու տես­լա­կա­նը, հու­շում է թե­կու­զեւ այն, որ Էր­դո­ղա­նը սկսել է մի գլուխ քննա­դա­տել ԱՄՆ-ի ստեղ­ծած աշ­խար­հա­կար­գը: Ու այս դեպ­քում նա կցան­կա­նա՞, որ Ադր­բե­ջա­նը գնա, թե­կու­զեւ ա­վե­լի շա­հա­վետ, սա­կայն ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար ճա­նա­պարհ հար­թող «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րին»: Չնա­յած, սպա­սենք Աս­տա­նա­յի այս ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թա­ցի ա­վար­տին:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ