• 14/10/2022

Բայդենը մոռացե՞լ է որդու մահվան պատճառը, թե՞…

Բայդենը մոռացե՞լ է որդու մահվան պատճառը, թե՞…

Ջո Բայդենն իր հերթական ելույթում նման միտք հնչեցրեց. «Ես սա ասում եմ որպես մի մարդու հայր, ով ստացել է բրոնզե աստղ և կորցրել իր կյանքը Իրաքում», – ասել է Բայդենը:

Մինչդեռ հայտնի փաստ է, որ Բայդենի ավագ որդին թեեւ իրոք ծառայել է Իրաքում 2008-2009 թվականներին, սակայն մահացել է 2015 թվականին գլխուղեղի քաղցկեղից՝ 46 տարեկանում։

Ի՞նչ է նշանակում, որ Բայդենն արդեն անգամ սեփական որդու մահվան պատճա՞ռը չի հիշում` մտածելով, թե նա կորցրել է իր կյանքն Իրաքում։ Այդ դեպքում սարսափելի կլիներ մտածել, որ նման մարդ է ղեկավարում ԱՄՆ-ի կարգի հզոր երկիրը:

Մյուս հնարավոր տարբերակը` հիշում է, բայց որդու մահը փորձում է PR նպատակով օգտագործել: Այդ դեպքում եւս սարսափելի կլիներ մտածել, որ նման մարդ է ղեկավարում ԱՄՆ-ի կարգի հզոր երկիրը:

Այլ տարբերակ չկա, եւ եզրակացությունը մեկն է` հենց նման մարդն էլ ղեկավարում է ԱՄՆ-ի կարգի հզոր երկիրը: