• 15/10/2022

Բորելի գլխին ամպեր են կուտակվում

Բորելի գլխին ամպեր են կուտակվում

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերը՝ Ռուսաստանի միջուկային զենքի կիրառման դեպքում ռազմական պատասխան տալու մասին՝ նշելով, որ արձագանքը կհետևի «առանց կասկածի»։  «Գերագույն ներկայացուցչի խոսքերը հստակ են. միջուկային հարձակումը լուրջ հետևանքներ կունենա։ Կասկած չկա, որ Եվրոպան և նրա դաշնակիցները ստիպված կլինեն արձագանքել միջուկային զենքի կիրառմանը», – ասել է Արտաքին գործերի ծառայության խոսնակ Նաբիլ Մասրալին:

Նա նշել է, որ դրանք պարզապես խոսքեր չեն՝ հիշեցնելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հենց սկզբից «ԵՄ-ն աննախադեպ միջոցներ է ձեռնարկել Ուկրաինային բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում աջակցելու համար»։ «ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային»,- եզրափակել է եվրոպացի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Խոսեպ Բորելը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ցանկացած միջուկային հարձակում կառաջացնի հզոր ռազմական պատասխան Արևմուտքի կողմից։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ նման պատասխանը «կործանարար» կլինի ռուսական բանակի համար։

Ու հիմա կարծես թե փորձում են Բորելին «մաքրելու» տեսք ունի, հաշվի առնելով, որ նրա այդ »կատարյալ ձախողումը» մեծ աղմուկի տեղիք է տվել:

Ինչպես ավելի ուշ գրել է Wall Street Journal-ի լրագրող Լոուրենս Նորմանը, հղում անելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետին, ԵՄ դիվանագետ Խոսեպ Բորելը իրավասու չէր խոսել Արևմուտքի «հզոր ռազմական պատասխանի» մասին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի ենթադրյալ կիրառման դեպքում:

«Չունենալով համապատասխան լիազորություններ՝ նա խոսել է պատասխան տարբերակների մասին, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում՝ օգտագործելով հնարավորությունները, որոնք չուներ։ Այսպիսով, մենք կարող ենք միայն շփոթված լինել», – Twitter-ում մեջբերում է լրագրողը անանուն դիվանագետի խոսքերը:

Ու այդ թեզն արագորեն ծավալվել է քաղաքական շրջանակներում, թե` Բորելն ընդամենը ԵՄ-ի ներկայացուցիչ է, եւ որեւէ իրավասություն չունի ռազմական գծով: «Հզոր պատասխանից» կարող է խոսել ՆԱՏՕ-ն` որպես Արեւմուտքի հավաքական ռազմական ներկայցուցիչ: կարող են խոսել նաեւ արեւմտյան առանձին պետություններ, բայց ոչ մի դեպքում Բորելը:

Այս թեզը զարգանալով` հասել է նրան, թե` ՆԱՏՕ-ն մինչեւ վերջ պնդում է, թե ուկրաինական պատերազմին չի միջամտելու, իսկ ահա Բորելը նման հայտարարություններով ապացուցում է, որ Արեւմուտքը հակամարտության կողմ է: Ընդ որում, որ «ռուսների միջուկային հարվածին» հնարավոր է հզոր պատասխան տալ միայն միջուկային հարվածով: Բորելըն էլ ներկայացնում է Եվրոպան` ԵՄ-ն, որտեղ միջուկային պոտենցյալ ունի միայն Ֆրանսիան, այն էլ` չնչին քանակությամբ: Այսինքն, այդ հենքո՞վ է Բորելը պատասխանում ռուսներին: Բայց չէ՞ որ առաջին իսկ ֆրանսիական հրթիռի թռիչքից վայկյաններ անց Ֆրանսիայից հետք անգամ չի մնա: Թե՞ ամերիկյան ռազմական պոտենցյալի հաշվին է ԵՄ չինովնիկն «աքլորանում»: Բայց ո՞վ է նրան այդ լիաորությունը տվել:

Մի խոսքով, մի ամբողջ քաղաքական «շան լաթ» է թափվել Բորելի գլխին, որից հետո ԵՄ-ն սկսել է արդարանալ: Բայց, կարծես, միանգամայն անհաջող: