• 15/10/2022

Մոսկվանում Ալենի ականջին ի՞նչ են «շշնջացել» տեսախցիկներից հեռու

Մոսկվանում Ալենի ականջին ի՞նչ են «շշնջացել» տեսախցիկներից հեռու

Մոսկվայից հազիվ վերադարձած, Ալեն Սիմոնյանը սկսեց այնպիսի բաներ ասել, որ ակամա մտածում ես, թե նրան այնքան են ռուսները «առվուծի կաթ» հյուրասիրել, որ դեռ չի կարողանում դոզայից դուրս գալի: Խոսքը Ալենի այսօրվա հայտարարության մասին է, թե` «Խաղաղության պայմանագիր» չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են ադրբեջանական զինված միավորումները: Ավելին. «՛Նաեւ կարծում եմ, որ խաղաղության պայմանագիր կնքելիս մենք պետք է ունենանք մի իրավիճակ, որ ռազմագերի չունենք»:

Բայց չէ՞ որ Նիկոլը մինչ Պրագա գնալը բոլորովին այլ բան էր ակնարկում, թե, եթե չկնքենք, պատերազմ կլինի, չենք դիմանա: ԱԺ-ում էլ, հենց Ալենի կողքի հայտարարեց` վերջ, գնում եմ կնքելու: Սահմանից, ռազմագերիներից Նիկոլը չէր խոսում, թե` երկիր փրկելու խնդիր կա: Ու հիմա ի՞նչ է, Ալենն ուզում է մեզ «պատերազմի դո՞ւռը» հասցնել:

Բացի այն, «խաղաղության պայմանագրի» հիմնական ջադագովն ամերիկացիներն են, անգամ պահանջում էին, որ մինչեւ այս ամսվա վերջ կնքված-վերջացրած լինի: Ու հենց այդ տրամադրությունն էլ թեւածում էր Պրագայում: Լավ, եթե ոչ մինչեւ ամսվա վերջ, ապա գոնե մինչեւ տաևրեվերջ, ինչպես որ Վաշինգտոնում պայմանավորվել է Ալենի մեկ այլ հարազատ-բարեկամ` ՀՀ ԱԽՔ-ը: Իսկ այդ վաշինգտոնյան փաստաթղթում ոչինչ ասված չէր հողերի եւ ռազմագերիների մասին: Ու դրանից հետո, երբ Ալենը նման բաներ է ասում, չի՞ վախենում, որ իր կողմից ջերմեռանդորեն սիրված Փելոսին օր ծերության կնեղանա: Ալենի պատմելով ամերիկացիները եկան, ազերիների հետ վերջին կռիվը կանգնեցրին, ու հիմա նրանց պայմաննե՞ր են «դեմ տալիս»:

Կարճ ասած, ինչո՞ւ է Ալենը Մոսկվայից գալով «թարս» բաներ ասում: Ի դեպ, որոշ աղբյուրներ շշնջում են, որ Ալենին Մոսկվայում թեեւ տեսախցիկների առաջ ժպտացել են, բայց «կամերայից դուրս» տեղը-տեղին բացատրվել է, թե այ Ալեն ջան, բա չե՞ս ամաչում, որ ռազմական ընկերներիդ թողած, գնում, ամերիկացիների քարոզած «խաղաղության պայմանագիրն» ես գովերգում: Կամ էլ, այդ Փելոսին ո՞վ է, հարազատ մորաքո՞ւյրդ, թե` քեռակինդ, որ գրկիցդ բաց չէիր թողնում: Ու այն տպավորությունն է, որ այնպիսի համոզիչ ու ծանրակշիռ «փաստարկներ» են բերել, որ Ալենը հազիվ Հայաստան հասած, սկսել է ամերիկացիների «խաղաղությաան պայմանագրի» ոտքերի տակ «սապոն դնել»…

Իսկ Փելոսին ջահնամը, թե չի նեղանա: Ո՞վ ասաց, թե մեկ ամսից նա այդ պաշտոնին կլինի: Փոխարենը, ռուսները տեղում են:

Ի դեչ, «չար լեզուները» վստահեցնում են, որ Աստանայում եւս տեսախցիկների առաջ Միրզոյանի «խրոխտ» ճառից հետո Լավրովը եւս նրա «ականջին» տեղը-տեղին «շշնջացել» է: Նախ հիշեցնելով, որ մինչ ռուսներին մեղադրելը, հայակառորդի հարձակումից խոսացող հայաստանյան իշխանությունները լավ կանեին, որ սեփական օրենսդրության պահանջի համաձայն երկրում ռազմական դրություն հայտարարեին: Ու դրանից հետո էլի գնավել-հասել է պրագաներին, փելոսի-բլինկեններին եւ այլն: Արդյունքում, Միրզոյանը եւս սկսել է բաներ խոսել, որոնք եւս կարող են «տորմուզ տալ» ամերիկյան «խաղաղության պայմանագիրը»: