• 17/10/2022

Իրանը վարժանքներ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանը վարժանքներ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Արազ գետի մոտ սկսել է ցամաքային ուժերի ռազմական վարժանքները:

Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցները, զորավարժություններն անցկացվում են «Ուժեղ Իրան» կարգախոսի ներքո:

Ավելի վաղ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից մանրամասնել էին, թե վարժանքներն անցկացվում են ամենամյա ծրագրին համապատասխան, իսկ դրանց նպատակը զորքերի մարտունակության բարձրացումն է: