• 17/10/2022

Ուկրաինայի հինգ մարզերում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի մարզերի տեղական իշխանությունները հայտարարել են օդային տագնապի մասին:

Նախազգուշացումները հրապարակել են Պոլտավայի, Նիկոլաևի, Խարկովի, Օդեսայի և Չերկասի մարզպետները, հայտնում է Unian-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ից ռուսական զինուժը ինտենսիվորեն հրթիռակոծում է Ուկրաինայի տարբեր քաղաքներն ու շրջանները, մասնավորապես՝ որպես թիրախ ունենալով էներգետիկ ենթակառուցվածքներն և ռազմական օբյեկտները:

Այսօր ևս ռուսական կողմը շարունակել է հրթիռակոծությունները, ինչի հետևանքով մայրաքաղաք Կիրում հաղորդել են բնակելի շենքի փլուզման և դրա արդյունքում մեկ զոհի և վիրավորների մասին: