Էրդողանը «կգցի՞» Պուտինին

Էրդողանը «կգցի՞» Պուտինին

Մոսկ­վա­յում, ի­հար­կե, հաս­կա­նում են, որ Թուր­քի­ա­յի հետ կա­րե­լի է ըն­կե­րու­թյուն ա­նել՝ սա­կայն «փայ­տը ձեռ­քին պա­հե­լու» պայ­մա­նով (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=239085&l=am): Ա­մեն դեպ­քում, Աս­տա­նա­յում Պու­տին-Էրդո­ղան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­սով ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում այն կար­ծիքն են, թե՝ «Մոսկ­վա­յի եւ Ան­կա­րա­յի բո­լոր ակն­հայտ մեր­ձեց­ման պայ­ման­նե­րում պետք չէ մե­ծա­պես խաբ­վել եւ մո­ռա­նալ, որ Թուր­քի­ան ա­րե­ւե­լյան եր­կիր է եւ, ինչ­պես ցան­կա­ցած ա­րե­ւե­լյան եր­կիր, միշտ հա­վա­սա­րակշ­ռե­լու է շա­հերն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Թուր­քի­ա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում գլխա­վո­րը միշտ սթափ միտք ու­նե­նալն է, եւ Ան­կա­րա­յի հետ պետք է բա­նակ­ցե­լ՝ ել­նե­լով պրագ­մա­տիկ շա­հե­րից…»:

Եվ, ի­հար­կե, այս­տեղ ա­ռաջ­նա­յին հարց է, թե ինչ ըն­թացք կու­նե­նա Ուկ­րա­ի­նա­յի շուրջ ռուս-ամե­րի­կյան բա­խու­մը, ո­րը, թե­րեւս, մո­տե­ցել է կուլ­մի­նա­ցի­ոն փու­լի: Այս­պես, այս պա­հին շատ է խոս­վում ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րի հնա­րա­վոր հար­ձակ­ման մա­սին, ո­րը մի­ան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է: Ա­վե­լի կոնկ­րետ, պատ­կեր, որն ուկ­րա­ի­նա­կան մի­ան­գա­մայն ար­ժա­նա­հա­վատ աղ­բյու­րը գնա­հա­տում է այս­պես.

«Այժմ ուկ­րա­ի­նա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գաց­ման եր­կու վար­կած կա: Ա­ռա­ջին վար­կածն այն է, որ Ուկ­րա­ի­նան այժմ կգնա «նա­խընտ­րա­կան հար­ձակ­ման», ին­չը խիստ անհ­րա­ժեշտ է ԱՄՆ-ի «դե­մոկ­րատ­նե­րին»՝ նո­յեմ­բե­րի 8-ին սպաս­վող ընտ­րու­թյու­ննե­րում ի­րենց խարխլ­ված դիր­քե­րը բա­րե­լա­վե­լու հա­մար, եւ այդ պա­հանջն է Կի­ե­ւին ներ­կա­յաց­վում: Սա­կայն ան­գամ Զե­լենս­կու շրջա­պա­տում են քաջ գի­տակ­ցում, որ ա­մե­րի­կյան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո ի­րենք կա­րող են կորց­նել Վա­շինգ­տո­նի ամ­բողջ հե­տաքրք­րու­թյու­նը, իսկ ա­հա ռուս­նե­րը գրե­թե մի­ան­շա­նակ կդի­մեն մասշ­տա­բա­յին հա­կա­հար­ձակ­ման ար­դեն իսկ նո­յեմ­բե­րին:

Երկ­րորդ վար­կածն այն է, որ նման հե­տե­ւանք­նե­րից խու­սա­փե­լու հա­մար Կի­ե­ւը կգնա մի­այն լո­կալ ի­րա­վի­ճա­կա­յին գրոհ­նե­րի, եւ ռուս­ներն էլ կպա­տաս­խա­նեն այդ­պես: Այ­սինքն, այս տա­րի մեծ հար­ձա­կում­ներ չեն լի­նի: Սա­կայն ռուս­նե­րը ուկ­րա­ի­նա­կան ուղ­ղու­թյամբ մոտ 500 հա­զա­րից մեկ մի­լի­ո­նա­նոց խմբա­վո­րում են ստեղ­ծում, այդ թվում՝ Բե­լա­ռու­սում: Իսկ դա նշա­նա­կում է, որ լայն հար­ձա­կումն ան­խու­սա­փե­լի է, բայց ռու­սա­կան կող­մից կլի­նի 2023 թվա­կա­նի հուն­վար-փետր­վա­րին: Իսկ մինչ այդ Պու­տի­նը նա­եւ եվ­րո­պա­ցի­նե­րին ցույց կտա այն ողջ «հա­մը», ո­րը պատ­րաս­տել են նրանց կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը` պատ­ժա­մի­ջոց­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյամբ: Նա­եւ ժա­մա­նակ կտա եվ­րո­պա­ցի­նե­րին՝ հաս­կա­նա­լու, որ նման խա­ղից ա­մեն ա­միս ա­մե­րի­կա­ցի­ներն ա­վե­լի ու ա­վե­լի են «կտրում» ԵՄ-ի տեխ­նո­լո­գի­ա­կան եւ ար­դյու­նա­բե­րա­կան նե­րու­ժը:

Այս­պի­սով, եր­կու սցե­նարն էլ Զե­լենս­կուն կոր­ծա­նում է խոս­տա­նում, իսկ եր­րոր­դ տար­բե­րա­կը Կի­ե­ւում չեն դի­տար­կում: Խոսքն ա­ռանց ա­մե­րի­կա­ցի­նե­րի` ռուս­նե­րի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի գնա­լու մա­սին է»:

Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նման զար­գա­ցում­նե­րի դեպ­քում, ի­հար­կե, Էր­դո­ղանն ա­ռա­վել եւս եր­կար կմտա­ծի՝ ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման գնա­լու հար­ցում: Ա­ռա­վել եւս, որ դրան դրդող ա­ռանց­քա­յին ու­ժը՝ Բրի­տա­նի­ան, կանգ­նել է հեր­թա­կան ներ­քին ճգնա­ժա­մի շե­մին, նո­րից վար­չա­պետ փո­խե­լու խնդիր ու­նեն, եւ ով ի­մա­նա, թե դրան ինչ կհա­ջոր­դի: Գու­մա­րած, պետք է սպա­սել նա­եւ այն ի­րա­վի­ճա­կին, որն ԱՄՆ-ում կստեղծվի ար­դեն 20 օ­րից՝ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում:

Վեր­ջա­պես, եր­կու գոր­ծոն եւս կա: Ի­րա­նը շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն խո­սել կով­կա­սյան սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյան ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան մա­սին, ան­գամ Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րին նա­խազ­գու­շա­կան զո­րա­վար­ժու­թյուն­ներ է ծա­վա­լել: Ճիշտ է, ա­մե­րի­կա­ցի­նե­րը դեռ հա­մա­ռո­րեն փոր­ձում են Ի­րա­նում հե­ղաշր­ջում սար­քել, սա­կայն դրա հա­ջո­ղու­թյա­նը դժվար է հա­վա­տալ:

Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը. նա­խօ­րե­ին Պե­կի­նում մեկ­նար­կեց Չի­նաս­տա­նի կոմ­կու­սի 20-րդ այդ­քան սպաս­ված հա­մա­գու­մա­րը: Այս­տեղ նա­խա­գահ Սին պետք է լու­ծեր մեկ ա­ռանց­քա­յին՝ իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հար­ցը, եւ այս հա­մա­գու­մա­րի սպա­սե­լիք­նե­րը ո­րո­շա­կի­ո­րեն կաշ­կան­դում էին այս սուր փու­լում Չի­նաս­տա­նի ռե­ալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Սա­կայն ա­մեն ինչ ըն­թա­նում է կան­խա­տե­սե­լի հու­նով: Ա­մեն դեպ­քում, Պե­կի­նից ար­դեն իսկ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ե­ղան՝ մի­ա­բե­ւեռ աշ­խար­հի փլուզ­ման եւ, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, ու­ժի գոր­ծադր­ման պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին: Իսկ ա­հա ԱՄՆ-ն Չի­նաս­տա­նին հռչա­կել է իր հիմ­նա­կան հա­կա­ռա­կոր­դը, այ­սինքն՝ չին-ամե­րի­կյան սրա­ցում­նե­րը, եւ այդ ֆո­նին՝ ռու­սա­կան դիր­քե­րի էլ ա­վե­լի բա­րե­լա­վու­մը հա­մար­վում են ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նար­նե­րը: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ ռուս-իրա­նա­կան առն­չու­թյուն­նե­րը:

Եվ այս սցե­նա­րի դեպ­քում Մոսկ­վա­յին «գցե­լը» էր­դո­ղա­նի հա­մար ոչ թե պար­զա­պես սխալ, այլ՝ խիստ վտան­գա­վոր կլի­ներ: Իսկ «ծեր աղ­վե­սը», թե­րեւս, նման կո­պիտ սխալ թույլ չի տա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ