• 19/10/2022

Ռուսական բանակը հարձակվում է Բելգորոդից և Դոնբասում. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական բանակը հարձակվում է Բելգորոդից և Դոնբասում. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական բանակը հարձակվում է շարժվում Բելգորոդից և Դոնբասում՝ կրակ բացելով Ուկրաինայի զինված ուժերի ուղղությամբ առաջնագծի ողջ երկայնքով, ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում։

Ռուսական զորքերը առաջ են շարժվում Օգուրցովո բնակավայրի հատվածում (Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի սահմանի մոտ), Բելոգորովկա և Մարինկա ուղղություններով:

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը կենտրոնացնում են իրենց ջանքերը ԴԺՀ-ի վարչական սահմաններին հասնելու և օկուպացված տարածքները պահելու ուղղությամբ։

Ռուսական բանակը ողջ առաջնագծի երկայնքով գնդակոծում է Ուկրաինայի Զինված ուժերը, ինժեներական տեխնիկա է տրամադրում առանձին հատվածներում դիրքերի ամրացման համար և իրականացնում օդային հետախուզություն, հայտնել է Ուկրաինայի ԳՇ-ն։