• 19/10/2022

Հնդկաստանը կարող է ԱԹՍ-կամիկաձեներ և «Ակաշ» համակարգեր մատակարարել Հայաստանին

Հնդկաստանը կարող է ԱԹՍ-կամիկաձեներ և «Ակաշ» համակարգեր մատակարարել Հայաստանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հնդկաստանում DEFEXPO 2022 սպառազինությունների ցուցահանդեսին, որտեղ հանդիպել է իր հնդիկ գործընկեր Շրի Ռաջնաթ Սինգհի հետ։

Հնդկական The Print առցանց թերթի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունը։

Հրատարակությունը հայտնում է, որ «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի հետ մեկտեղ Հայաստանը դիտարկում է նաև Հնդկաստանից կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և այլ զինամթերք գնելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս հնդկական The Economic Times-ը հայտնել էր, որ Երևանը և Նյու Դելին պայմանագիր են ստորագրել Հայաստանին Փինակա, Կոնկուրս համակարգերի, 80 մմ ականանետների և այլ զինատեսակների մատակարարման վերաբերյալ։