• 22/10/2022

Ուկրաինանյի ՀՕՊ-ը եւ ավիացիան անզոր են ռուսական կամիկաձեների եւ հրթիռների զուգորդված աշխատանքի դեմ. ուկրաինական աղբյուր

Ուկրաինանյի ՀՕՊ-ը եւ ավիացիան անզոր են ռուսական կամիկաձեների եւ հրթիռների զուգորդված աշխատանքի դեմ. ուկրաինական աղբյուր

Այսօր առավոտյան ուկրաինայան կենսական եւ հատկապես` էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հերթական զանգվածային գրոհի հետ կապված` Կիեւի արժանահավատ աղբյուրը, որի տվյալներն առաանց բացառության մինչ այժմ հաստատվել են, տեղեկացնում է.

«Կամիկաձե անօդաչուների դեմ Ուկրաինայի զինված ուժերը ստիպված օգտագործում են կործանիչները, որոնք թռչում և հետապնդում են «մոպեդներին», բայց հաճախ անհաջող։
Բայց այս դեպքում ռիսկն այն է, որ այս կերպ ռուսները «բռնում են» ուկրաինական ինքնաթիռները։
Մարտավարությունը պարզ է: Ռուսները կամիկաձե անօդաչու թռչող սարքեր են ուղարկում, օրինակ, Պոլտավայի շրջան (այնտեղ ռազմական օդանավակայան կա)։ Ուկրաինայի Զինված ուժերի կործանիչները օդ են բարձրանում` «Շահիդը» խոցելու համար, եւ այս պահին ռուսական կողմից աշխատում է ավիացիան և հակաօդային պաշտպանությունը, որոնք հայտնաբերում են ուկրաինական ինքնաթիռը և «անակնկալ» կրակում նրանց ուղղությամբ։ Արդյունքում մի քանի օրվա ընթացքում Պոլտավայի շրջանում ոչնչացել է ավելի քան 3 ինքնաթիռ։
Ավիացիան հարմար է միայն երկրի խորքերում աշխատելու համար, իսկ հետո վտանգ կա, որ նախ` Ուկրաինայի արեւմուտքում Բելառուսից կարող է անակնկալ հարված ժամանել։

Սակայն Կիեւի խնդիրը միայն դա չէ: Այսպես, արագընթաց հրթիռների դեպքում նման ինքնաթիռային ֆեյնթը չի աշխատում։ Նաեւ հակաօդային/հակահրթիռային պաշտպանությունն է հիմնականում անզոր: Ինչպես նշում է զինվորականների մեր աղբյուրը, ըստ կանոնակարգի, մեկ հրթիռի վրա ծախսվում է 2-ից 4 ՀՕՊ հրթիռ, եւ անգամ այդ դեպքում է խոցման հավանականությունը կազմում է ընդամենը 50%։
Ռուսները օգտագործում են նաև խառը արձակման համակարգ, երբ նախապես բաց են թողնում կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, իսկ որոշ ժամանակ անց՝ տարբեր տեսակի հրթիռներ։ Այս դեպքում մեծ է ռիսկը, որ ուկրաինական ինքնաթիռները դուրս կգան անօդաչուներին որսալու, դրանց կհետեւեն ռուսական հրռիթների թռիչքը, եւ եթե ուկրաինական ՀՕՊ-ը սկսի գործել, ապա կտրուկ մեծանում է հավանականությունը, որ կհարվածեն սեփական ինքնաթիռներին: Իսկ եթե ուկրաինական ինքնաթիռներն օդ չեն բարձրանում ապա իրենց գործն ավարտին են հասցնում անօդաչուները, սակայն ռուսական հրթիռներն էլի գալիս են. դրանց խոցելու շանսերն ուկրաինական ՀՕՊ-ի մոտ, կրկնենք, փոքր է:

Արդյունքում, եթե ​​նախագահի աշխատակազմը չի հայտնում հրթիռային հարձակման մեծ վնասների մասին, դա չի նշանակում, որ այն գոյություն չունի։ Այսօր առավոտյան բազմաթիվ հարվածներ են դիպել թիրախին, պարզապես նախագահականն արգելել է գրել այդ մասին։ Բայց թաքցնելն էլ է անիմաստ. շատ քաղաքներ հոսանքազրկվել են, իսկ մնացորդային էլեկտրատրանսպորտը կանգ է առել, եւ դա մարդկանց ամեն մի լրատվությունից էլ լավ ցույց է տալիս, թե ինչ արդյունավետությամբ են աշխատում ռուսական հրթիռները»: