• 25/10/2022

Բայդենը ծայրահեղ դժգոհ է Զելենսկուց

Բայդենը ծայրահեղ դժգոհ է Զելենսկուց

Ուկրաինական արժանահավատ աղբյուրը տեղեկացնում է, որ թեեւ արեւմտյան երկրները հրապարական պնդում են, թե Ուկրաինան ոչ մի «կեղտոտ միջուկային ռումբ» էլ չի ստեղծում, սակայն դա միայն հրապարակավ, եւ Ժոյգուն նրանց փոխանցել է այնպիսի հստակ փաստեր, որոնք «ջրել» չեն կարող:

Ավելին, աղբյուրը նաեւ փոխանցում է, որ թեեւ կա պնդում, թե ուկրաինացիները ռումբը պատրաստում են բրիտանացիների վերահսկողությամբ, սակայն եթե անգամ այդպես է, այդ մասին Վածիգտոնն իրականում տեղեկացված չէ:

«Մեր աղբյուրը հայտնեց, որ ԱՄՆ-ը պահանջել է, որ նախագահի գրասենյակը դադարեցնի Բուդապեշտի հուշագրից դուրս գալու քայլերը։ Բայդենի վարչակազմը դժգոհ էր ԳՈՒՌ-ի նման ինքնագործունեությունից. Դուգինայի սպանությունից եւ Ղրիմի կամրջի պայթյունից, ինչի պատճառով նրանք Զելենսկուց պահանջեցին` դադարեցնել ցանկացած չհամակարգված գործողություն։ Եվ հիմա էլ «կեղտոտ ատոմային ռումբի» պատմությունն է: Այս անգամ, վաշինգտոնում վստան են, որ նման ինքնագործունեությունը ոչ միայն ծայրահեղ վտանգավոր է Ուկրաինայի համար, այլ կարող դառնալ ԱՄՆ-ՌԴ նոր էսկալացիայի կատալիզատոր, որին Վաշինգտոնը ոչ մի դեպքում չի ցանկանում գնալ: Աղբյուրը նաեւ չի բացառում, որ «կեղտոտ ատոմային ռումբի» ստեղծումը կարող է իրոք բրիտանացիների թույլտվությամբ է իրականացվում, եւ այդ «դաբրոն» տվել է նախկին վարչապետ Տրասը: Եվ դա կարող էր լինել այն պատճառներից մեկը, որ Տրասն այսքան շուտ լքեց պաշտոնը»: