• 25/10/2022

Ռուսական բանակը Կրեմիննայայի մոտ ջախջախել է հարձակվող օտարերկրյա վարձկաններին

Ռուսական բանակը Կրեմիննայայի մոտ ջախջախել է հարձակվող օտարերկրյա վարձկաններին

Ռուսական զինված ուժերը Կրեմեննայայի մերձակայքում ջախջախել են հարձակվող օտարերկրյա վարձկաններին: Այս մասին հայտնել է Լուգանսկի ՆԳՆ-ի ղեկավարի օգնական Կիսելյովը։

Հոկտեմբերի 24-ին օտարերկրյա վարձկանները հարձակում են սկսել Կրեմեննայա շրջանում։ Ռադիոգաղտնալսման եւ գերվածների տվյալների համաձայն, պարզվել է, թե որ ուղղությամբ է գալու այս լայնածավալ ճեղքման փորձը։ Արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 10 միավոր տեխնիկա և բազմաթիվ զինվորներ, ասել է Կիսելյովը։

Նա նաև հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում 15-ից 50 հոգանոց վարձկանների խմբերը, առանց զրահատեխնիկայի աջակցության, փորձում են թափանցել ռուսական ուժերի միջդիքային հատվածներ եւ սեպ խցկել պաշտպանական գծում: Սակայն այդ ջոկարներն առանց բացառության ոչնչացվել են։