• 26/10/2022

T-90Մ տանկերի էշելոնները շարժվում են ռազմաճակատի ուղղությամբ

T-90Մ տանկերի էշելոնները շարժվում են ռազմաճակատի ուղղությամբ

Տեսախցիկները ֆիքսել են դեպի ռազմա-ակատ շարժվող ռուսական զրահատեխնիկայի հերթական էշելոնները: Այն տարբերությամբ, որ եթե նախկինում էշելոնները հիմնականում տեղափոխում էին T-72 տանկեր, ապա ներկայիս էշելոններում արդիական սպառազինությունը է: Այդ թվում՝ T-90Մ եւ T-90ՄՍ տանկեր, որոնք, ի դեպ, ներկա փուլում որոշակի նորացումներով են արտադրվում՝ հաշվի առնելով ուկրաինական պատերազմի փորձը:

Թերեւս ավելորդ չէ հիշատակել, որ այս նմուշի T-90-ները գործնականում բոլոր առումներով գերազանցում են եվրոպական զրահատեխնիկայի բոլոր նմուշները, որոնք ուկրաինական բանակն անհաջող կերպով ցանկանում է ստանալ: Համադրելի են համարվում ամերիկյան «Abrams» M1A2-ի նորագույն նմուշները, որոնցիս, սակայն Ուկրաինային տալու մասին դեռ որեւէ խոսակցույթւոն չի եղել: Ամեն դեպքում, ուկրաինական բանակն այս պահին լավագույն դեպքում գործում է T-72-ներով, որը T-90Մ-երի համեմաը, իհարկե, անցած դար է: