• 27/10/2022

Բայդենի իմպիչմենտի հիմքեր են սարքվում

Բայդենի իմպիչմենտի հիմքեր են սարքվում

«Հանրապետական կուսակցությւոնից» ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Կլաուդիա Թեննին վստահ է, որ նախագահ Ջո Բայդենի թիկունքում կանգնած է ստվերային կառավարություն, իսկ ինքը՝ Սպիտակ տան ղեկավարը, ոչ այլ ինչ է, քան խամաճիկ, որն օգտագործվում է որոշումները հեռարձակելու համար։

Նրա կարծիքով՝ Բայդենն այլևս ի վիճակի չէ կատարել «երկրի ամենակարևոր աշխատանքը»։ Իսկ եթե նա ցանկանում է շարունակել ԱՄՆ նախագահի պաշտոնը, ապա պետք է գոնե ճանաչողական թեստ անցնի։

Այսպիսով հանրապետականները կասկածի տակ են առնում, որ Բայդենն առողջական պատճառներով ի վիճակի է կատարել ԱՄՆ նախագահի պարտականությունները, եւ սա, իհարկե, պատահական չէ: Բանն այն է, որ նախագահի՝ պաշտոնական պարտականությունենրը կատարել չկարողանալն ԱՄՆ օրենսդրությամբ իմպիչմենտի հիմնական պատճառներից մեկն է:

Այն, որ հանրապետականները սկսում են այդ հարցը բերել օրակարգ, թերեւս, պետք է ուղղակիորեն կապել ամերիկյան սպասվող ընտրությունների հետ: Նոյեմբերի 8-ին, շատ մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսի, միգուցե նաեւ Սենատի մեծամասնությունն անցնի հանրապետականներին: Եվ այդ դեպքում արդեն օրակարգ կգա նաեւ Բայդենի իմպիչմենտի հարցը, որի համար հիմքեր էս գլխից են սկսել պատրաստել: