• 27/10/2022

«Հեռանկարներն ավելի մռայլ են». Չինաստանը բացատրեց, թե ինչ է լինելու ԵՄ-ում հոկտեմբերից հետո

«Հեռանկարներն ավելի մռայլ են». Չինաստանը բացատրեց, թե ինչ է լինելու ԵՄ-ում հոկտեմբերից հետո

Եվրամիությունը իսկական փորձության կկանգնի, երբ սկսվի ջեռուցման սեզոնը, գրում է չինական Huanqiu Shibao թերթի սյունակագիր Չժեն Տաոն։

«Եվրոգոտու տնտեսական հեռանկարները գնալով ավելի մռայլ են դառնում, բայց իրական փորձությունը կլինի հոկտեմբերից հետո, երբ կսկսվի ջեռուցման սեզոնը: Այս պահին թե՛ արդյունաբերությունը, թե՛ բնակչությունը մեծ խնդիրների առաջ են կանգնելու գազի և էլեկտրաէներգիայի սպառման ոլորտում»,- ասաց նա։

Հեղինակի խոսքով՝ «Ամերիկայի մեղեդու տակ պարելը» չի համապատասխանում եվրոպական երկրների ազգային շահերին, և հակառուսական պատժամիջոցների ներդրումը շուռ է եկել ԵՄ-ի դեմ։

Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում առաջացրել է արդյունաբերության մրցունակության անկում, արտադրության կրճատում, գնաճ և տնտեսության զգալի դանդաղում։

«Արդյունքում, դաշինքը ստիպված է ԱՄՆ-ից հեղուկ գազ գնել ամերիկյան ներքին գներին 4 անգամ գերազանցող գնով, ինչը կարելի է անվանել ինքնասպանություն»,- նշում է դիտորդը։

Այս ֆոնին Եվրոպայում պառակտում է տեղի ունենում՝ շատ երկրների «զոհաբերության» չցանկանալու պատճառով։ Եվրոպացիների շրջանում աճում է «ուկրաինական հոգնածության» զգացումը, եզրափակեց Չժեն Տաոն։