• 28/10/2022

Ռուսական բանակը հարձակվում է Դոնբասում, հրետանային մարտեր ողջ առաջնագծով. Ուկրաինայի ԳՇ (Քարտեզ)

Ռուսական բանակը հարձակվում է Դոնբասում, հրետանային մարտեր ողջ առաջնագծով. Ուկրաինայի ԳՇ (Քարտեզ)

Ռուսական բանակը հարձակվում է Դոնբասում: Հրետանային մարտեր են ընթանում ամբողջ ճակատային գծի երկայնքով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ մանրամասնելով.

Ռուսական զորքերը առաջ են շարժվում Անդրեևկա, Բելոգորովկա, Արտեմովսկ, Բախմուտսկոյե, Վրեմևկա, Զելենոպոլե, Սոլեդար, Մայորսկ, Մարինկա, Նևելսկոյե, Նովոբախմուտովկա, Պերվոմայսկոյե, Յակովլևկա բնակավայրերի հատվածում:

Միաժամանակ ՌԴ բանակը ուժեր է տեղափոխում Խերսոնի շրջանի աջափնյա հատված։

Ուկրաինայի Զինված ուժերի ուղղությամբ կրակ է իրականացվում առաջնագծի ողջ երկայնքով, առանձին ուղղություններով դիրքերի ինժեներական տեխնիկա և օդային հետախուզություն է իրականացվում։