• 28/10/2022

«Գերմանիան ընկղմվեց անապահովության ժամանակների մեջ». Գերմանիայի նախագահ

«Գերմանիան ընկղմվեց անապահովության ժամանակների մեջ». Գերմանիայի նախագահ

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը գործարկեց ՀՌՕ-ն Ուկրաինայում, Մոսկվայի և Բեռլինի հարաբերություններում տեղի ունեցավ «դարակազմիկ ճեղքում»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով այս շաբաթվա սկզբին այցելել է Ուկրաինա։

«Երբ մենք նայում ենք այսօրվա Ռուսաստանին, հին երազանքներն անհետացել են: Մեր երկրներն այսօր հակադրվում են միմյանց»,- Շտայնմայերի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Բայց Գերմանիայի նախագահը նաեւ գիտակցում է, թե դրա հետեւանքը որն է: Ըստ նրա, ներկա պայմաններում Գերմանիան «ընկղմվեց անապահովության ժամանակների մեջ, որոնք, ինչպես մեզ թվում էր, մենք հաղթահարել էինք»։ Նա միաժամանակ մտավախություն ունի, որ «պատերազմի կրակը» կմեծանա Եվրոպայում։

Նշենք, որ 2013-2017թթ. Շտայնմայերը ծառայել է Անգելա Մերկելի կառավարությունում՝ որպես արտաքին գործերի նախարար և այդ պաշտոնում ակտիվորեն մասնակցել է Դոնբասում հակամարտությունը լուծելու բանակցություններին: Արդյունքում, հենց նա էր, որ նախագահ Յանուկլովիչին Եվրոպայի անունից խոստացավ կայունություն` զորք չկիրառելու դիմաց: Սակայն այն պահին, երբ Յանուկովիչն իր խոստումը կատարեց` զորքերը հետ քաշելով, նրա դեմ տեղի ունեցավ հեղաշրջում:

Այսպիսով, մասնավորապես Շտայնմայերի ձեռքով է, որ Ուկրաինան հասցվել է այս վիճակին: Սակայն նրա հիշատակված խոսքը ցույց է տալիս, որ գիտակցված կերպով մեծ վնաս է հասցրել ոչ միայն Ուկրաինային, այլ իր սեփական հայրենիքին: Բնականաբար, պարզ հարց` իսկ ո՞ւմ ծառան է Գերմանիայի նախագահը:

Մյուս կողմից, եթե միյնչ այդ Գերմանիան Եվրոպահի համար հիմնական գազային հաբի վերածվելու հեռանկար ուներ, որի շնորհիվ էապես կարող էր մեծացնել իր ազդեցությունը, հիմա ՌԴ-ն այդ դերը տալիս է Թուրքիային: Եվ ներկա իրադարձությունները գալիս են հուշելու, որ Էրդողանն էլ իր հերթին է զիջողությունների գնում, այդ թվում` հայաստանյան ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա եթե այսպես մի փոքր էլ շարունակեն, իրոք կվերջանա գերմանական այն կուշտ տարիները: