• 30/10/2022

Մինչ հեռանալը Թրասը վախենում էր, որ ՌԴ-ն միջուկային զենք կօգտագործի. Mail on Sunday

Մինչ հեռանալը Թրասը վախենում էր, որ ՌԴ-ն միջուկային զենք կօգտագործի. Mail on Sunday

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը կառավարության ղեկավար լինելու վերջին օրերին լրջորեն դիտարկում էր Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը։ Նա վախենում էր, որ ճառագայթումը կհասնի թագավորություն: Այս մասին հայտնում է Mail on Sunday թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ Թրասը մտավախություն ուներ, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք փորձարկել Սև ծովում, որպեսզի ցույց տա Ուկրաինայի իշխանություններին կոշտ միջոցների պատրաստակամությունը։

Այդ կապակցությամբ, ըստ թերթի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը «տարված էր» եղանակի կանխատեսումներով ու քամիների քարտեզով՝ կարծելով, որ միջուկային զենքի կիրառման դեպքում ճառագայթումը կարող է հասնել թագավորության ափեր։

The Mail on Sunday-ը ավելացրել է, որ Թրասը մտածում է «Պաշտպանելու և գոյատևելու ծրագրի» իրականացման անհրաժեշտության մասին՝ հանրային արշավ՝ հանրությանը տեղեկացնելու, թե ինչպես պաշտպանվել միջուկային հարձակման դեպքում:

Հասկանալի է, որ միայն Թրասի կես սահմանափակ ուղեղ ունեցողը կարող էր վախենալ, որ Սեւ ծովում տակտիկական` գերփոքր հզորության միջուկային պայթյունի հետեւանքները կարող են հասնել Բրիտանիա: Դրանից հետո հասկանալի է, թե ինչու էր այդ երկիրը նման աղետալի անկման փուլ մտել: Չնայած, ո՞վ էր բրիտանացիներին ասում, որ նման անձի վարչապետի, դրանից առաջ էլ ԱԳ նախարարի պաշտոն տային: