• 31/10/2022

Արևմտյան փորձագետները բացահայտել են Պուտինի պլաններն առաջիկա ձմռանը

Արևմտյան փորձագետները բացահայտել են Պուտինի պլաններն առաջիկա ձմռանը

Պատերազմների ուսումնասիրման ինստիտուտը (ISW) կանխատեսում է արել Ուկրաինայում պատերազմի հետագա ընթացքի վերաբերյալ: Փորձագետները հաշվի են առել եղանակային տվյալները, ռուսական զորամիավորումներ տեղակայելու պլանները և Եվրոպայի հետ էներգետիկ պատերազմի ընթացքը։

Վերլուծաբանները կարծում են, որ Պուտինը կշարունակի ռազմական գործողությունը սովորական սպառազինության կիրառմամբ։ Նա կփորձի պահպանել արդեն ազատագրված տարածքները, ձեռք բերել նոր շրջաններ և կսպասի, մինչև Արևմուտքը դադարի աջակցել Կիևին։ Միգուցե դա տեղի կունենա ձմռանը։