• 03/11/2022

Բայդենը, փաստացի, զանգվածաբար ընտրակաշառք է բաժանել

Բայդենը, փաստացի, զանգվածաբար ընտրակաշառք է բաժանել

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին Սպիտակ տունը հայտարարեց ավելի քան 13 միլիարդ դոլարի ֆինանսավորման մասին՝ օգնելու ԱՄՆ բնակիչներին` վճարել էներգիայի և ջեռուցման համար: Այս մասին ասվում է ամերիկյան վարչակազմի կայքում։

«Նոր ռեսուրսներ ցածր եկամուտ ունեցող տնային էներգիայի աջակցության ծրագրի համար: Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտը, երեխաների և ընտանիքների գրասենյակի միջոցով, այսօր հայտարարեց 4,5 միլիարդ դոլարի օգնություն՝ այս ձմռանը ամերիկյան ընտանիքների ջեռուցման ծախսերը նվազեցնելու համար: Միջոցները կուղղվեն պետություններին, տարածքներին և համայնքներին:

Ի հավելումն այս ձմռան ջեռուցման և չվճարված կոմունալ վճարումների, ծրագիրը կօգնի ընտանիքներին տնտեսապես վերանորոգել տները՝ նվազեցնելու ջեռուցման և հովացման վարձերը»:

Բայդենը կարող էր նման որոշում կայացնել նաեւ մեկ շաբաթից` ընտրություններից հետո: Բայց երբ հիմա է կայացվում, դա մեկ անուն կարող է ունենալ` ընտրակաշառք: Այն պարզ պատճառով, որ ընտրությունների շեմին նման միջոցառումը կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա: