• 03/11/2022

Խերսոնյան ուղղությամբ Կիևը Մոսկվայից «սյուրպրիզ» է ակնկալում

Խերսոնյան ուղղությամբ Կիևը Մոսկվայից «սյուրպրիզ» է ակնկալում

Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» ՊԲ մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկի խոսքով, ՌԴ ԶՈւ-ն նմանակում է նահանջը Խերսոնի շրջանի աջ ափից՝ ուկրաինական հրամանատարությանը մոլորեցնելու նպատակով։

«Սրանք որոշակի սադրանքներ են, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե բնակավայրերը լքված են, որ այնտեղ անվտանգ է։ Բայց հաշվի առնելով, որ նրանք պատրաստվում էին փողոցային մարտերի, մենք տեղյակ ենք գործողությունների պլանավորված մարտավարությանը։ Պետք չէ շտապել ուրախանալ, պետք է հասկանալ, որ հիբրիդային պատերազմը ներառում է նաև նման տեղեկատվական լցոնումներ, հարձակումներ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Խերսոնում շարունակում են մնալ ռուսական բանակի կանոնավոր ստորաբաժանումները։ ՌԴ Զինված ուժերը պատրաստվում են Խերսոնի շրջանի պաշտպանությանը՝ ականապատման մոտեցումներ են, խրամատներ և երկաթբետոնե կոնստրուկցիաներ են սարքավորում։